Category: Ընդհանուր



gilgamesh1(Դասախոսություն, կարդացված Գևորգյան ճեմարանում, 1908 թվականի հոնվարի 29-ին: Գլխավոր աղբյուրները, որոնցից քաղված է ամբողջ նյութը, հետևյալներն են. H. Zimmern, Biblische und babylonische Urgeschichte Leipzig, 1901; H. Gunkel, Israel und das Alte Gestament, 3. Auflage von H. Zimmern und H. Winckler. Berlin, 1903 Հոդվածն առաջին անգամ տպագրվել է «Բաբելոն և Սուրբ Գիրք» վերնագրով, «Արարատ» ամսագրի 1908 թվականի N3-ում)

(Հավելված` «Գիլգամեշի վեպը»)

Վերջին տարիներս քաղաքակիրթ աշխարհի հետաքրքրությունն ավելի ու ավելի կենտրոնանում է Միջագետքի վրա, ուր մի ժամանակ բարձր զարգացման հասած քաղաքակրթություն է եղել և ավելի հաճախ լսելի են դառնում ex oriente lux = «Արևելքից է լույսը գալիս» խոսքերը: Այդ մեծ հետաքրքրության պատճառը մի կողմից այն է, որ բաբելոնական քաղաքակրթությունը մինչև այսօր էլ ազդեցություն է գործում մեր հասկացողությունների վրա, իսկ մյուս կողմից, և ավելի մեծ չափով այն, որ բաբելոնական քաղաքակրթությունն ամենասերտ կապերով կապված է Իսրայելի ժողովրդի, ուրեմն նաև Հին Կտակարանի հետ: Շարունակել կարդալ

Advertisements

jesusՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԲԱՆՆ Է (ԽՈՍՔԸ)

        Տեր Հիսուս Քրիստոսը «Խոսք» է կոչվում աստվածաշնչյան երեք կարևոր տեղիներում (Սույն գրքում աստվածաշնչյան տեղիները հայերեն են թարգմանվել ըստ գրաբարյան բնագրի (Վիեննա, 1929թ. հրատարակությունից), սակայն հաճախ հարկ է եղել հետևել Հին Կտակարանի եբրայերեն և Նոր Կտակարանի հունարեն տարածված բնագրերի տարբերակներին: Բոլոր այսպիսի դեպքերը ծանոթագրվել են: (Այս և հետագա ծանոթագրությունները՝ թարգմանչի))՝

ա) Հովհ. 1.1. «Սկզբից էր Խոսքը (Բանը), և Խոսքն Աստծո մոտ էր, և Աստված էր Խոսքը»: Այստեղ հստակորեն խոսվում է Նրա աստվածության մասին: Շարունակել կարդալ


bible-scoll1901 թուի Հոկտեմերի 16-ին Հալլէի համալսարանի Հին Կտակարանի աստվածաանության հռչակավոր ուսուցչապետ Էմիլ Կաուչը կարդացել է վերև եղած վերտառությամբ մի դասախոսություն: Մեր նպատակն է համառոտակի, առանձին կարևորություն ունեցող մասերը թարգմանելով, տալ այդ խիստ հետաքրքրական դասախոսության բովանդակությունը «Արարատի» ընթերցողներին:

Հին կտակարանի վրա հարձակումներն սկսվել են քրիստոնեական եկեղեցու մեջ շատ հին ժամանակներից: Արդեն Մարկիոնը, Բ. դարի առաջին կեսում, բբոլորովին մերժում էր Հին Կտակարանը, Մովսիսական օրենքի մեջ հայտնված Աստուծուն բոլորովին այլ, ավելի ստոր աստիճանի վրա գտնուող` Աստված համարելով, քան թէ Քրիստոսի մեջ հայտնագործվածը: Շարունակել կարդալ


Կրոնի էությունը Փիլիսոփայական Տեսակետից

Untitled

Ի՞նչ են մտածում ու խոսում կրոնի մասին 20-րդ դարի Եվրոպայի, լույսի այդ կենտրոնի` պատվականագույն ներկայացուցիչներն ու ապագա սերունդ պատրաստող իմաստուն գլուխները:

Իենայի համալսարանի բնական գիտութիւնների ուսուցչապետ Հեգելն (Häckel) իր «Տիեզերքի հանելուկը» (Weltrathsel) գրքով հանդես եկավ և մոնիսմուսը՝ կամ ավելի ճիշտ՝ նյութապաշտական համաստուածությունն իբրև միակ ուղիղ աշխարհայեցողություն հռչակեց և դրանով մեծ աղմուկ հանեց. այժմ նույն Իենայի համալսարանից առաջ է բերուում մի նոր ուղղություն, բոլորովին հակառակ առաջնին, որի առաջնորդն ու քարոզիչն է անվանի գիտնական Ռուդոլֆ Օյկեն (Eucken): Շարունակել կարդալ


ՇԵՆՈՒԴԱ Գ ՊԱՏՐԻԱՐՔ ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Անգլերենից թարգմանեց ՍԵԴԱ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ,  Ծանոթագրությունները՝ թարգմանչի
 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

     Trevisani_baptism_christՔրիստոսի Աստվածությունը քրիստոնեական վարդապետության ամենակարևոր կետերից մեկն է: Տարբեր ժամանակաշրջաններում այս նյութին վերաբերող բազմաթիվ հերետիկոսություններ են ծնվել, սակայն Եկեղեցին դիմակայել և հերքել է դրանք: Ամենավտանգավոր հերետիկոսություններից մեկը արիոսականությունն էր, որ հզորացավ չորրորդ դարում, և շատ տեղական եկեղեցաժողովներ գումարվեցին նրա քննարկման համար: Առաջին տիեզերական ժողովը 325թ.-ին գումարվեց նույնպես այս պատճառով, և նրան մասնակցեց աշխարհի բոլոր Եկեղեցիները ներկայացնող 318 եպիսկոպոս: Ժողովը մերժեց Արիոսին և նրա հերձվածը, և ստեղծվեց քրիստոնեական հավատո հանգանակը: Այնուամենայնիվ, արիոսական հետքերը դեռ գոյություն ունեն մեր օրերում… Շարունակել կարդալ


Կար ու չկար հին ժամանակ, արքա մը կար

Ուրուկ բերդի տերն անունովը՝ էնմեկար:

Բախտագուշակ քուրմերն իրեն ավետեցին.

«Քու աղջիկը մանչ զավակ մը պիտի բերե.

Որ քու գահը քեզմե պիտի հափշտակե»: Շարունակել կարդալ


Who Wrote the Bible History Channel Part 1 of 12


cropped-cropped-hebrew.jpg

Who Wrote the Bible History Channel Part 1 of 12


Կար ու չկար հին ժամանակ, արքա մը կար

Ուրուկ բերդի տերն անունովը՝ էնմեկար:

Բախտագուշակ քուրմերն իրեն ավետեցին.

«Քու աղջիկը մանչ զավակ մը պիտի բերե.

Որ քու գահը քեզմե պիտի հափշտակե»: Շարունակել կարդալ


 Առաքինության գործերի մասին

what-is-morality«Անմիտ է նա, ով չի ձգտում իմանալ Աստծո կամքը և ըստ իրեն՝ իմաստուն է, ով գործում է սեփական մտածություններով՝ հավատքով չհամապատասխանեցնելով իր գործերը Տիրոջ խոսքերին»,- ս. Բարսեղ Կեսարացի։

Սակայն կատարյալ փրկությունն առանց առաքինության գործերի, ինքնըստինքյան չի լինում, քանզի «Առանց գործերի հավատքը մեռած է» [Հակոբ. Բ։26],- ասում է առաքյալը, ինչպես և գործերը՝ առանց հավատքի։ …Եվ արդ, այսպիսի գեղեցիկ, աստվածահաստատ և առաքելաշեն հիմքի վրա, որը ո՛չ հողմից է շարժվում, ո՛չ տեղումներից ընկնում և ո՛չ գետերի վարարումից կործանվում, որոնք ցույց են տալիս զանազան փորձությունները, շինվածքն այնպիսի նյութերով պետք է կառուցել, որոնք, ընտրության հրին մերձենալով, պայծառանում են և ոչ թե՝ ապականվում. դրանք հոգեկան և մարմնական առաքինություններն են։ Շարունակել կարդալ

Don Charisma

because anything is possible with Charisma

Booknip

“Never put off till tomorrow the book you can read today.” – Holbrook Jackson

The WordPress.com Blog

The latest news on WordPress.com and the WordPress community.

%d bloggers like this: